տուն Լուրեր Բլոգ Հաքերային հարձակման է ենթարկվել 300 հայկական կայք

Հաքերային հարձակման է ենթարկվել 300 հայկական կայք

65
0

y

Տեղեկատվական տեխոնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Գիշերվա ադրբեջանական հարձակումը ամփոփեմ․ նախնական տվյալներով առավոտվա 6֊ի կողմմերը ադրբեջանական հաքերները կարողացել են ներխուժել DNS համակարգի մեջ եւ այնտեղ փոփոխություններ անել։ Որպես հետեւանք մոտ 300 կայք այս պահին ցույց են տալիս ձեզ իրենց քարոզչությունը։ Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցոիոն են, կամաց֊կամաց ա վերականգնվելու։ Լավ գործ են արել։