տուն Լուրեր Հացադուլի եմ նստելու այնքան ժամանակ, մինչեւ 47 բնակչին էլ հանեն հանրակացարանից. Էրեբունի...

Հացադուլի եմ նստելու այնքան ժամանակ, մինչեւ 47 բնակչին էլ հանեն հանրակացարանից. Էրեբունի հանրակացարան

199
0

IMG_1359

Էրեբունի հանրակացարանի բնակչուհի Ֆլորա Չափարյանը պատմում է, որ իր անչափահաս աղջկա մոտ արդեն մեկ տարի է հոդացավեր են սկսվել հանրակացարանի խոնավ պայմաններում ապրելուց:

4-րդ կարգի վթարային շենքում անմիջապես աչքի են ընկնում ճաքած ու իրարից հեռացած պատերը: Միջանցքներում խոնավության ու աղբի հոտն է տարածված, որտեղ վազվզում են հանրակացարնում ապրող անչափահաս երեխաները:

«Ի սկզբանե, ինչ ապրում եմ հանրակացարնում, ոչ ես, ոչ իմ երեխաները չենք լավանում, միշտ գրիպ, փռշտոց, թոքաբորբ: Հիմա, ներկա պահին աղջիկս էլ հոդացավեր ունի, գնացել ենք բժշկի, բայց դեղերն էլ չեն օգնում»,-ասում է Ֆլորա Չափարյանը:

Խոնավությունից բորբոսնած պատերի մեջ ապրող ընտանիքը մինչ օրս էլեկտրական ջեռուցիչ է օգտագործում սենյակը տաքացնելու համար:

«Դուրսը արդեն տաք է, բայց մենք դեռ պլիտա ենք միացնում, անկողինը անգամ խոնավ է»,-ասում է Չափարյանը:

IMG_1334

Շենքի նկուղները ամբողջությամբ լցված են ջրով ու աղբով: Ֆլորա Չափարյանի մայրըˋ 56-ամյա Անահիտ Գրիգորյանը, ով 8 երեխաների եւ 10 թոռների հետ արդեն 18 տարի ապրում է հանրակացարանում, ասում է, որ անգամ  խմելու ջրի եւ կոյուղատար խողովակների ջրերն են խառնվում իրար:

«Ամառը էս երեխեքի դեմքը սաղ դուրս տված է լինում: Առնետների անցքերը աղբանոցում մեծ մեծ, դուրս են գալիս՝ մտնում միջանցքները, տները, բարձրանում երեխեքի վրա: Երեխեքը մեծանում են անառողջ, կեղտի ու զիբիլի մեջ էլ խաղում են: Մարդիկ կան՝ երկար տարիներ հիվանդություններ ունեն ու երկար տարիներ ապրում են այստեղ, էս կռիսների մեջ: Ամառվա մասին էլ չեմ ասեմ, ավելի ահավոր է լինելու, մոծակները մի կողմից, կռիսներըˋ մի կողմից: Եթե պատկան մարմինները որեւէ բան ձեռք չառնեն, ես հացադուլի եմ նստելու այնքան ժամանակ, մինչեւ այդ 47 բնակչին էլ հանեն: Քաղաքապետարանի դեմն էլ կգնամ, Կառվարության դեմն էլ, Ազգային Ժողովի դեմն էլ: Այս շենքը մի օր կապրի, 2 օր կապրի, մենք կքնենք, կհելնենք, թե չենք հելնի, չգիտենք»,-ասում է Գրիգորյանը:

IMG_1409