Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրավիրված ասուլիսին, ներածական խոսքից հետո, պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին:
ՊԵԿ-ի և ԴԱՀԿ-ի այս օրերին, որոշ տնտեսվարողների կալանքների մասով նախարարն ասաց, որ արտակարգ դրության պայմաններում մարդկանց սահմանափակումները ամենևին չեն դադարեցնում տնտեսվարողների՝ պետության նկատմամբ պարտականությունների կատարմանը:
Աջակցության բանկային տվյալների մասով նախարան ասաց, որ հստակ ինֆորմացիա չկա, թե բանկերն արդեն ինչքան վարկեր են տրամադրել, բայց վստահեցրեց, որ ֆերմերային տնտեսությունների աջակցությունն ու ՓՄՁ-ի աջակցության ծավալները խոստումնալից կլինեն:
Նախարարը լրագրողի հարցին ի պատասխան ներկայացրեց, որ կորոնավիրուսի համաճարակից հետո տնտեսական վերականգնման ընթացքում պետությունը նոր գործիքակազմեր կներկայացնի խնդիրների լուծման համար:
Տիգրան Խաչատրյանը տոտոների, բուքմեյքերական գրասենյակների տարածքների վարձակալության խնդիրների մասով ասաց, որ այս հատվածում կառավարությունը շատ բան չի կարող անել: Այստեղ վարձակալողն ու տարածքի տերը համաձայնության պետք գան իրենց համար ֆինանսական նվազագույն կորուստների արձանագրումով:
Նախարաը նշեց նաև, որ արդեն ստացել են 120-ից ավելի դիմումներ ՓՄՁ-ներից 3-րդ միջոցառման շրջանակներում: Իսկ կորուստների մասով Տիգրան Խաչատրյանը ընդգծեց, որ առանց էական կորուստների չենք հաղթահարի կորոնավիրուսը:
Հայկ Մագոյան