տուն ժամանց Շոու-բիզ Հարցազրույց մոդելավորող Ալիս Հարությունյանի հետ (ֆոտոշարք)

Հարցազրույց մոդելավորող Ալիս Հարությունյանի հետ (ֆոտոշարք)

621
0

Ալիս, որքան ժամանակ եք աշխատում, որպես ոճաբան: Մասնագիտական կրթություն ունեք:

 

Արդեն 7 տարի է աշխատում եմ, մասնակցում եմ տարբեր մրցույթների: Ավարտել եմ երկու համալսարան` Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, որպես նկարիչ-մոդելավորող-դիզայներ եւ Միջազգային կրթության ակադեմիան, որպես ճարտարագետ նախագծող դիզայներ:

 

Ձեր մոդելները հաճախ կրկնվում են, արդյոք նրանք Ձեր ընկերուհիներն են, թե ինչ-որ այլ չափանիշներով եք ընտրություն կատարում:

 

Սկզբում մոդելների հետ աշխատում էի ավելի գործնական, սակայն ժամանակի ընթացքում նրանք դարձան իմ ընկերուհիները եւ հիմա ավելի մեծ հաճույքով ենք աշխատում միասին:

 

 

Ձեր աշխատանքների մեջ հատկապես նկատելի են եթերային մոդելներն ու կանացիությունը, հատուկ եք այդպես անում: Կարծում եք, որ կինը պետք է կանացի լինի, թե ուղղակի էդպես է ստացվում:

 

Այո, հատուկ եմ անում: Ես կարծում եմ, որ կինը պետք է կանացի լինի եւ նորաձեւ:

 

 

Իսկ որտեղ եք հիմա աշխատում, նկատի ունեմ, տանը, թե աշխատավայր ունեք:

 

Կարելու սարքավորումներս` ատելիեն գտնվում է իմ տան տարածքում, քանի որ սիրում եմ աշխատել գիշերները, տնային պայմաններում: Սակայն պատվերները, ի դեպ, ինձ մոտ կա նաեւ հագուստի վարձակալությունը, այդ ամենը գտնվում է Տաշիր առեւտրի կենտրոնում` 6-րդ հարկում:

 

Երեւանում հնարավոր է ապրել հագուստ կարելու հաշվին: Դա եկամտաբեր բիզնես է:

 

Լուրջ հարց է: Լինում են հաճախորդներ, որոնք պատվիրում են հագուստ եւ ուզում են, որ այն լինի միայն մեկ օրինակ, միայն իրենց համար, կան մարդիկ, որոնք ուղղակի վարձում են հագուստները, հաճախորդները շատ են եւ տարբեր, սակայն ես չեմ կարծում, որ Հայաստանում աշխատող դիզայներները, այնուամենայնիվ կարող են համեմատվել, օրինակ` Եվրոպայում աշխատողների հետ: Եկամուտն անհամեմատ քիչ է:

 

Իսկ Դուք զուգահեռ որեւէ բանով զբաղվում եք:

 

Այո, նաեւ էքստերիեր-ինտերիերի դիզայն եմ անում: Օրինակ` իմ տունն եմ ամբողջովին վերակառուցել եւ վերանորոգել: Հին տնից բան չեմ թողել: Շատ լավ է ստացվել:

 

Ընտանիքի անդամներն ու ընկերները շատ են շահագործում Ձեր ունակությունները, երեւի, բոլորին Դուք եք հագցնում, չէ:

 

Ոչ, չեն շահագործում: Ես դա անում եմ մեծ սիրով: Որպես մոդել հիմնականում եմ աշխատում եմ քրոջս հետ` Լիանայի: Ինձ շատ է օգնում նաեւ մայրիկս: Նկարահանումների ժամանակ էլ մոդելների դիմահարդարումն անում է ընկերուհիս` Լիլիթ Արշակյանը: Մի խոսքով, օգնողներս շատ են:

 

Արտասահմանյան նորաձեւության տների հետ կապ հաստատելու փորձեր կատարել եք: Արդյոք հայ մոդելավորողն ունի հնարավորություն հաջողության հասնելու դրսում:

 

Փորձեր` ոչ, բայց երկրից դուրս գալու նպատակներ ունեմ: հաջողության հասնել հնարավոր է: Օրինակ` կուրսեցիներիցս մեկը` Ռիմա Կազմուրյանը, հիմա աշխատում է Արմանի նորաձեւության տանը:

 

Հայ մոդելավորողների հետ ընկերություն անում եք, թե մրցակցությունը սուր է:

 

Ոչ, ես երբեք ոչ ոքի հետ չեմ մրցել, անգամ մրցույթների ժամանակ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here