Հարցազրույց Երևանի ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկի սեփականատեր Արշակ Արշակյանի հետ:
Ի՞նչն է ի վերջո պատճառը, որ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊԸ-ներից որոշները սննկացել են:
Իհարկե տրանսպորտի ցածր սակագինը առաջին պատճառն է: Վերջին տարիներին վառելիքների, պահեստամասերի թանկացումը ինչ-որ կերպ պետք է կոմպենսացվեն, և, ցավոք, թանկացման անհրաժեշտություն կա: Ի տարբերություն այլ ոլորտների՝ ապրանքները ավելի շատ են թանկացել, իսկ տրանսպորտը, դրանց հետ համեմատության մեջ, տասը տարուց ավելի է՝ նույն գնին է: Աշխարհի ամենաաղքատ պետություններում անգամ այսչափ էժան տրանսպորտ չկա: Բայց թանկացումն էլ պետք է զուգորդվի տրանսպորտի վիճակի լավացմամբ, միասնական համակարգի ձևավորմամբ:
Առանց թանկացումների կա արդյո՞ք լուծման տարբերակ:
Նման տարբերակ ևս կա: Պետական դոտացիայի տրամադրումը կարող է խնդրին լուծում տալ: Հարկային բեռը թեթևացնելը, երկարաժամկետ ցածր տոկոսներով վարկերի տրամադրումը: Մենք խնդիր ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան ուղևորափոխադրումներ կատարելու: Բայց, ցավոք, նշածս արտոնությունները չեն տրվում:
Ով է իրավիճակի մեղավորը:
Կարծում եմ առաջին մեղավորը մենք ենքˋ գծատերերս: Պետության խնդիրների մասին արդեն ասացի: Մեծ խնդիր է նաև ժողովրդի օրեցօր ծանրացող սոցիալական խնդիրը: