Լեգենդար ջազային երաժիշտ Հերբի Հենքոքը սկսել է պոեզիա դասավանդել Հարվարդի համալսարանի ուսանողներին: Նաև հայտնի է դարձել, որ նրա դասախոսություններից մեկը կոչվում է «Մայլզ Դևիսի իմաստությունը»` նվիրված անվանի երգչին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դասախոսությունների շարքի ընդհանուր անվանումն է «Ջազի էթիկա», այդ շարքը սկսվելու է այս տարվա փետրվարին: Հենքոքի խոսքերով` իր դասախոսությունների շարքը կազմված է լինելու պրակտիկ դասընթացներից, որոնք ցույց են տալու ջազի և բուդդիզմի ներդաշնակությունը: