տուն Սպորտ Ֆուտբոլ Հարված մրցակցին, միջնամատ՝ երկրպագուներին. սկանդալ՝ Արարատ-Փյունիկ մրցավեճում

Հարված մրցակցին, միջնամատ՝ երկրպագուներին. սկանդալ՝ Արարատ-Փյունիկ մրցավեճում

675
0

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Փյունիկին» ու 4:2 հաշվով կամային հաղթանակ տոնել:

Ինչպես հայտնում է Armsort-ը, հանդիպման 67-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը մրցակցին հարվածելու, ապա մրցավար Հենրիկ Նալբանդյանի հետ բախվելու համար կարմիր քարտ է ստացել:

Հանդերձարան հեռանալիս Վարդանյանը միջնամատ է ցույց տվել «Արարատի» երկրպագուների ուղղությամբ: Այնուհետև տրիբունաներում հրմշտոց է սկսվել, բախումները կանխվել են ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո:

Նշենք՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը առողջական խնդիրների պատճառով բացակայում էր. գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սուրեն Չախալյանը:

Այս հաղթանակից հետո «Արարատն» իր միավորների թիվը հասցրեց 25-ի ու գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը՝ «Շիրակի» հետ ունենալով հավասար միավորներ: «Փյունիկը» 13 միավորով 7-րդն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here