Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչով էր պայմանավորված ամբաստանյալների այս խոստովանությունները, նշեց, որ կարծես խնդիր է դրված պատժի անհատականացման։ Այսինքն՝ պատասխանատվություն են կրում ոչ թե հոդվածների համակցմամբ, այլ՝ յուրաքանչյուրն առանձին դեպքի համար։ Նա նշեց, որ պատժի անհատականացման պարագայում հնարավորություն է ստեղծվում համաներման այս նոր տեքստով համաներել, որի հնարավորությունը չկա հոդվածների համակցության պարագայում։
Տիգրան Եգորյանը նաև ավելացրեց, որ այս դեպքում պետք է փորձեն արագացնել դատապրոցեսը և հնարավորինս շուտ դատական ակտ ունենան մինչև համաներման ավարտը։