տուն Սպորտ Հարոյանը մասնակցել է Ուրալի հաղթական խաղին՝ հեղինակելով գոլային փոխանցում

Հարոյանը մասնակցել է Ուրալի հաղթական խաղին՝ հեղինակելով գոլային փոխանցում

248
0
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Կրիլյա Սովետովը» սեփական դաշտում ընդունել էր «Ուրալին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3-2։ «Ուրալի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Պավել Պոգրեբնյակը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Օթման Էլ Կաբիրը։
53-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը զգուցաշվել է դեղին քարտով։ 
Ինչպես տեղեկանում ենք armsport.am-ից, այյս հաղթանակից հետո «Ուրալը» վաստակած միավորների քանակը հասցնում է 24-ի և բարձրանում է 9-րդ հորիզոնական։