տուն Հասարակություն Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու Ryanair-ին

Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու Ryanair-ին

226
0

Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվելու Ryanair ընկերությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Զվարթնոց» օդանավակայանում այն արտոնությունները, որոնք մենք սահմանել ենք, սահմանել ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով՝ «Զվարթնոց» և «Զվարթնոց»-ից այդ ուղղություն 12 ամսվա ընթացքում չի եղել կանոնավոր չվերթ: Այդ արտոնությունը ենթադրում է օդի տուրքի չեղարկում, բացի դրանից ոչ մի այլ արտոնություն չի տրվել»,- նշեց նա:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ մենաշնորհի դիրք կգրավի Ryanair-ը  և շուկայից դուրս կմղի մյուս ավիափոխադրողներին, նա պատասխանեց. «Արտոնությունը սահմանված չէ միայն մեկ ընկերության համար, այս արտոնությունը սահմանում ենք բոլոր այն ընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով կանոնավոր չվերթներ կկազմակերպեն դեպի «Զվարթնոց»։ Սա նոր դաշտ է ստեղծում, որպեսզի մրցակցությունն ավելի բարելավվի, և նոր խաղացողներ մտնեն շուկա»:

Ավինյանը նշեց, որ միակ աջակցությունը, որի մասին խոսվել է, վերաբերում է Գյումրիի օդանավակայանին, որին Եվրոպական միության և օդանավակայանի միասնական ջանքերի շնորհիվ հավելյալ արտոնություն է տրվելու, որը կրկին բյուջեի հաշվին չէ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե վարչապետի ավիացիայի գծով խորհրդականն այլ տեսակետ ունի, որը տարբերվում է Ավինյանի և Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի կարծիքից՝ այն է՝ որ լոքոսթերի մուտքն այս փուլում վտանգավոր է տեղականի համար, Ավինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ վարչապետի օգնականը պետք է զբաղվի իր գործառույթներով՝ խորհուրդներ տալով»:

Ինչ վերաբերում է ազգային ավիափոխադրողներին արտոնություն տալուն, Ավինյանը նշեց, որ տեղական ավիափոխադրողների խթանման ծրագիրը մի փոքր ավելի երկարաժամկետ ծրագիր է, և մեկ-երկու տարի հետո միայն կկարողանան խոսել արդյունքների մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here