տուն Լուրեր Հարբած գերմանացիները միզել են Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանի վրա (տեսանյութ)

Հարբած գերմանացիները միզել են Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանի վրա (տեսանյութ)

186
0

pic_f0303a05b077542755ce9bcb1d7693f0

Գերմանիայում մի քանի երիտասարդներ սկանդալի պատճառ են դարձել՝ միզելով Եվրոպայում սպանված հրեաների հիշատակի հուշարձանի վրա, որը տեղակայված է Բեռլինի կենտրոնում: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով գերմանական  N-24-ին:

Դեպքի մասին հայտնի է դարձել համացանցում հայտնված տեսանյութի միջոցով: Դրանում պատկերված են մի քանի հոգի, ովքեր 2014 թվականը դիմավորում էին Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ: Նրանից ոմանք ճայթուկներ էին պայթեցնում, իսկ նրանցից մեկը մագլցել է բետոնե հարթակի վրա և միզել հուշարձանի վրա: Հուշարձանի մոտ բոլոր գտնվողները, ըստ ամենայնի, ալկոհոլայի ազդեցության տակ են գտնվել: Նրանց տեսագրել է հուշարձանի մոտով անցնող լրագրողներից մեկը, որն էլ տեսանյութը համացանցում է տեղադրել:

Բեռլինի կենտրոնում գործող ոստիկանությունը չի միջամտել երիտասարդի գործողությանը, քանի որ, ըստ իրենց, ոչ համապատասխան վայրում բնական կարիքները հոգալու համար պատժի ենթարկելն իրենց իրավասությունների մեջ չի մտնում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here