Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով այդ պահին ուտում էր իր նախկին սիրուհու ընկերոջ սիրտը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Միջադեպն արձանագրվել է Քեյփթաունի մերձակայքում: Սպանվածը 62 տարեկան էր, նա մահացել էր կրծքավանդակի շրջանում դանակի հարվածից: Կասկածյալը ձերբակալվել է, նա ծնունդով Զիմբաբվեից է: