Հարավային Սուդանում ՄԱԿ-ի բազայի վրա տեղի է ունեցել լայնածավալ հարձակում, ինչի հետևանքով սպանվել է 48 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երեկ երեկոյան մոտ 350 մարդ մոտեցել է ՄԱԿ-ի բազային, որտեղ ապաստան են գտել 5 հազար խաղաղ բնակիչներ։ Այդ մարդիկ հայտարարել են, որ ցանկանում են պահանջագիր ներակայցնել փախստականներին։ Սակայն գրոհայինները ճեղքել են ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից պաշտպանվող բազայի անվտանգության շղթան և կրակ բացել մարդկանց վրա։ Թեպետ խաղապահները հետ են մղել հարձակումը, այդուհանդերձ զոհերից չեն կաորղացել խուսափել։