տուն Քաղաքական Հատուկ որոշում պետք է լինի Վանո Սիրադեղյանի մասով, առանց քրեական գործի մեջ...

Հատուկ որոշում պետք է լինի Վանո Սիրադեղյանի մասով, առանց քրեական գործի մեջ մտնելու, քանի որ այն սարքված է. Ազատ Արշակյան (տեսանյութ)

333
0

«Արարատ» մամուլի ակումբը երեկ հյուրընկալել էր Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանին:

Բանախոսն իր կարծիքը հայտնեց երկրի ներքաղաքական վիճակի, ՍԴ-ում առաջացած ճգնաժամի և կատարվող բարեփոխումների, երկրում տիրող իրավիճակի մասին:

«Անկախություն ձեռք բերեցինք: Անկախացումից առաջ տեղի ունեցող տարբեր իրադարձությունները և այժմ տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունները ինչպիսի՞ կոնտեքստում կարող եք դիտարկել: Օրինակ՝ ժամանակին անկարգությունների դեմ մենք տեսնում էինք պայքարող մարդուն, որը կարողանում էր այդ բոլոր խնդիրների համար լուծման տարբերակներ գտնել: Այդպիսի օրինակներից մեկը Վանո Սիրադեղյանն էր, իսկ այսօր ունենք այդպիսի մարդ»,- հարց բարձրացրեց ասուլիսավարը:

«Ծանր հարց եք տալիս,- մտազբաղ ասաց նախկին պատգամավորը։ — Մինչև 1994 թվականը անկախությունը խրախուսվում էր նաև մեր դաշնակիցների կողմից: Այսինքն՝ կար անկախության կուսակցություն, անկախությունը հռչակած կուսակցություն, հանրաքվե անցկացրած կուսակցություն`համազգային շարժման մասին է խոսքը: Եվ նա ուներ իր լիդերները: Նրանցից մեկը` Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ բոլորի կազմակերպողն էր և պատասխանատուն: Բաբկեն Արարքցյանը` Ազգային ժողովի նախագահը, նաև հանրաքվեի հանձնաժողովի նախագահն էր: Վազգեն Սարգսյանը ապահովում էր սահմանների անվտանգությունը, երկրի զինված ուժերի անվտանգությունը, իսկ Վանո Սիրադեղյանը ապահովում էր երկրի ներքին կայունությունը»:

Ազատ Արշակյանը իր խոսքում շեշտեց, որ 1994 թվականից հետո սկսվեց անկախականությունն ու անկախությունը կերտած մարդկանց վարկաբեկումը:

«Վազգեն Սարգսյանը զոհվեց: Լևոն Տեր-Պետրոսյանը բարին ընդ ձեզ ասաց`նշելով՝ հարկադրված եմ հեռանում, ինձ ստիպում են: Քաղաքացիական պատերազմից խուսափելու համար ես հանձնում եմ: Եթե ես եմ պատճառը` ես հեռանում եմ։ Իսկ Վանո Սիրադեղյանի դեմ շատ հեշտ էր կառուցել քրեական որոգայքներ: Սարքեցին այդ որոգայթները և Վանո Սիրադեղյանին էլ այդպես հեռացրեցին: Ներքին անկախության ռեժիմն ապահովողին հեռացրեցին ասպարեզից: Սահմանների անվտանգությունը ապահովող մարդուն գնդակահարեցին: Հիմա Վանո Սիրադեղյանի տեղը կարող է դրոշակակիր լինել`այդ տեղը բաց է»:

ԳԽ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այօրվա իշխանությունների առաջին քայլերից մեկը պետք է լիներ Վանո Սիրադեղյանի մասով որոշումը` հատուկ որոշումը՝ չմտնելով սարքված քրեական գործի դետալների մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայկ Մագոյան