ԱՄՆ Վիրջինիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ հավի ականջում գտնվող բջիջները, որոնք պատասխանատու են լսողության համար, ի վիճակի են կրկին բազմանալ, երբ թռչունները կորցնում են լսողությունը: Այս հայտնագործությունը թույլ կտա ապագայում վերադարձնել խուլ մարդկանց լսողությունը:
Մարդը լսում է շնորհիվ ականջում գոյություն ունեցող բջիջների, որոնք կարող են մի օր վնասվել, ինչը կարող է հանգեցնել լսողության ամբողջական կորստի:
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է պարզել, որ այդ բջիջները կարելի է վերականգնել, ինչպես դա տեղի է ունենում հավերի մոտ: Այժմ նրանք փորձում են պարզել, թե ինչն է ստիպում այդ բջիջներին վերականգնվել: