տուն Քաղաքական Միջազգային Հավաքարարը սխալմամբ հյուրանոցի աղբարկղն է նետել 4 մլն դոլարանոց նկարը

Հավաքարարը սխալմամբ հյուրանոցի աղբարկղն է նետել 4 մլն դոլարանոց նկարը

146
0

pic_1358308465

Չինացի հայտնի նկարիչ Ցույ Ժուչժոյի նկարը, որն ացած տարի 3,7 մլն դոլարով գնել է Հոնգկոնգի Grand Hyatt հյուրանոցը, անհետացել է համարներից մեկից: «Ձնեպատ սարեր» նկարը հայտնվել է աղբանոցում հավաքարարի «ջանքերով», ով չի իմացել դրա արժեքի մասին: Այս մասին գրում է South China Morning Post-ը:

Grand Hyatt հյուրանոցի տեսախցիկների տեսանյութերից պարզ է դարձել, որ հավաքարարը պատահաբար այն նետել է աղբարկղը: Սակայն աղբանոցում նկարը չի հայտնաբերվել:  Ոստիկանների կողմից բոլոր զննումները հաջողությամբ չեն պսակվել:

Ցույ Ժուչժոն համարվում է Ասիայի ժամնակակից ամենահայտնի նկարիչներից մեկը: Նրա աշխատանքներից մեկը` «Ձնապատկերը» ԱՄՆ-ում վաճառվել է 23,8 մլն դոլարով: