տուն Սպորտ Հավակնորդների մրցաշարի արդյունքներն ինձ զարմացնում են. Սիլվիո Դանաիլով

Հավակնորդների մրցաշարի արդյունքներն ինձ զարմացնում են. Սիլվիո Դանաիլով

87
0

article-2582209-18A6CC6C000005DC-616_634x442

Եվրոպական շախմատային միության նախագահ, բուլղարացի Սիլվիո Դանաիլովին զարմացրել են Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի առաջին շրջանում գրանցված արդյունքները։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։

«Եթե ինձ որևէ մեկն ասեր, որ առաջին շրջանից հետո առաջատարը լինելու է Անանդը, Կարյակինը զբաղեցնելու է վերջին հորիզոնականը, իսկ Վեսկոն (Թոփալով) -1 արդյունք է գրանցելու (1 հաղթանակ և 2 պարտություն), ես իմ ողջ ունեցվածքը խաղադրույք կկատարեի։ Անկանխատեսելի արդյունքներ են», — գրել է Դանաիլովը։

Հիշեցնենք, որ 4,5-ական միավորով Հավակնորդների մրցաշարի առաջատարներն են Լևոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը։