տուն Լուրեր Հաստատվեց. Մաքսային ծառայության 4 աշխատակիցները ձերբակալվել են

Հաստատվեց. Մաքսային ծառայության 4 աշխատակիցները ձերբակալվել են

258
0

NewsPhoto1453

Ինչպես հայտնում է ՀՀ Մաքսային ծառայությունըˋ պաշտոնականա կայքեջում customs.am-ը, 2013 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԴՊ և ԿՄՀ վարչության աշխատակիցները, Դուբայ-Երևան չվերթով ժամանող ուղևորների մաքսային հսկողությունն անցնելուց հետո, «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքին հարակից ավտոկայանատեղիում կանգնեցրել և ստուգման են ենթարկել նույն չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներ (եղբայրներ) Արթուր Գագիկի Ավետիսյանի և Արմեն Գագիկի Ավետիսյանի ուղեբեռներն ու հագուստը, որտեղից հայտնաբերվել են մաքսային ծառայության աշխատակիցներ Ռոբերտ Գյոժգյանի, Արթուր Բաբայանի, Սարգիս Դանիելյանի և Բաբկեն Լևոնյանի թողտվությամբ առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված և «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «Կարմիր ուղի»  ընթացակարգով դուրս բերված 52 հատ IPhone և Sony Xperia մոդելի բջջային հեռախոսներ և 6 հատ Sony playstation տեսակի խաղային համակարգիչ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր Araratnews.am-ը`հղում անելով իր աղբուրներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here