Մեկնարկել է կառավարության նիստը: Կառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 44-ը՝ չզեկուցվող։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդել է համավարակի վերջին՝ թարմացված տվյալները.
«Հարգելի գործընկերներ, վերջին տվյալները հետևյալն են. հաստատված նոր 50 դեպք, բուժված՝ նոր 26 քաղաքացի, գումարային դեպքերի թիվը ստացվում է 1523, այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվող դեպքերի թիվը՝ 840, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659 և մահերի ընդհանուր թիվը՝ 24»:
Նախարարն ընդգծեց, որ այս պահին ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 10 պացիենտ, թոքաբորբով մոտ 230 հոգի, արհեստական օդափոխությամբ՝ 5 հոգի:
Աճի տեմպը, ընդհանուր առմամբ, նույնն է:
Օլյա Շահինյան