տուն Լուրեր Հասարկությունը, պետությունը, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն ամենավատագույն սցենարի զարգացմանը

Հասարկությունը, պետությունը, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն ամենավատագույն սցենարի զարգացմանը

84
0

արցախ

«Սարգսյան-Ալիև ուղիղ հանդիպման հնարավորություն չեմ տեսնում այս պահին: Տեսնում ենք, թե ինչպիսի լարված իրավիճակ է սահմանում: Եվ ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքը առաջացնում է լրջագույն բարոյական խոչընդոտներ, որը խանգարում է ուղիղ հանդիպմանը: Եվ հետո ես չեմ կարծում, որ եռակողմ հանդիպում լինի, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը իր առանձին օրակարգն ունի Ադրբեջանի հետ և առանձին օրակարգ Հայաստանի հետ: Եվ բացի դրանից, այս լարվածությունը Ռուսաստանին պետք է այնքանով, որքանով նա իր օրակարգը պետք է փաթաթի Ադրբեջանի և Հայաստանի վզին ու դրանից ավել սրացումը, որը իրավիճակը անկառավարելի կդարձնի և վտանգավոր կլինի ՌԴ օրակարգի համար՝ այդքանով  դա նրանց ձեռնտու չի լինի»,-AraratNews.am-ի հետ զրույցում անդրադանալով Սարգսյան-Պուտին, Ալիև-Պուտին հանդիպմանը ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Այս օրերին որոշ քաղաքական գործիչներ խոսում էին այն մասին, որ հնարավոր է  նախագահ Սերժ Սրագսյանը Սոչիից վերադառնա պատերազմի բոթով կամ համաձայնի տարածքների հանձնման հարցում: Այս կապակցությամբ քաղաքագետը կարծում է, որ չպետք է ժամանակից առաջ ընկնել և գուշակություններով զբաղվել. «Պետք  չէ ժամանակից առաջ ընկնել, սակայն չպետք է նաև հանգիստ տեղում նստել: Հասարկությունը, պետությունը, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն ամենավատագույն սցենարի զարգացմանը, և սա շատ կարևոր պետք է լինի մեզ համար»,-ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բավականին բարձր պատրաստվածություն կա. «Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ և Պաշտպանության նախարարության, և պատասխանատու կառույցների,  նաև հասարակական կազմակերպությունների կողմից բավական լավ պատրաստված են: Եվ բոլորը հասկացան, որ մենք խաղաղություն ենք ուզւոմ, սակայն, եթե ուզում են պատերազմ, ապա կստանան այն»,-ասաց պարոն Մեհրաբյանը՝ հավելելով, որ չնայած այս պատրաստվածությանը ՊՆ-ն և և մյուս օղակները դեռևս շատ անելիքներ ունեն: