տուն Լուրեր Տեսանյութ Հասարակությունը պետք է խրախուսի. փոխնախարարը՝ աշխատավարձերի «թաքուն» բարձրանալու մասին

Հասարակությունը պետք է խրախուսի. փոխնախարարը՝ աշխատավարձերի «թաքուն» բարձրանալու մասին

287
0

Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ պարզաբանել էր կառավարության անդամների «թաքուն» բարձրացված աշխատավարձերի՝ մամուլի հրապարակումը, կառավարության ղեկավարի այս որոշումը քննարկվում է:

Հիմնական հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ է երկրի ղեկավարը որոշել նախարարներին, փոխնախարարներին, մարզպետներին տալ նրանց աշխատավարձից ավելին եւ այն էլ գաղտնի:

Araratnews.am-ն այսօր կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին հարցրեց՝  ինչպիսի՞ն է նրա կարծիքը այս երեւույթի վերաբերյալ: Նա հղում արեց վարչապետի խոսնակի հայտարարությանը, ապա ասաց. «Մենք առավոտից երեկո լրջագույն խնդիրների մեջ ենք: Հասարակությունը պետք է դառնա նման որոշումների խրախուսողը: Դա շատ բնական եւ ճիշտ որոշում է»,- ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here