տուն Լուրեր Հաջորդ «Եվրատեսիլը» Հայաստանում է լինելու. քաղաքական գործիչները՝ Արամ MP3-ի հնարավորությունների մասին

Հաջորդ «Եվրատեսիլը» Հայաստանում է լինելու. քաղաքական գործիչները՝ Արամ MP3-ի հնարավորությունների մասին

90
0

20140506060004Aram-Mp3-lyrics-Not-Alone

Այսօր Դանիայի մայրաքաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացնում է Արամ MP3-ն: Մեր մասնակցի հաղթանակի հնարավորությունները քաղաքական գործիչները բարձր են համարում:

«Արամի հաղթանակը հնարավոր եմ համարում այնքանով, որքանով նա բուքմեյքերների կանխատեսմամբ ֆավորիտ է համարվում, այնքանով, որ  Արամի երգը սիրվել է աուդիտորիայի կողմից: Արամը լավ կատարողական ու վոկալ ունի, նա ունակ է պրոֆեսիոնալ ներկայացում բեմադրել: Իրարկե, ես չեմ ուզում, որ Արամի՝ հաղթելու չափազանց մեծ պատասխանատվությունն ավելորդ լարվածություն ավելացնի: Տեսանելի է, որ փոքր բեմերում նա շատ ավելի անկաշկանդ է, քան եվրատեսիլյան փոքր բեմերում: Սա նրա առաջին փորձն էր, թերևս դա էր պատճառը: Բայց ես կուզեի, որպեսզի Արամը թոթափեր բոլոր տեսակի լարվածությունները: Ուղղակի առաջին հերթին, ինքը գոհ լինի իր կատարումից: Կուզենամ, որ Արամն ավելի քիչ մտածի հաղթելու մասին: Իհարկե, դեմ չեմ լինի, եթե Արամը կարողանա Եվրատեսիլը բերել Հայաստան և ինքը իսկապես հպարտանալու առիթ կունենա: Ընդհանրապես բոլորին հորդորում եմ հանգիստ լինել, թեթև տանել ամեն ինչ, ուղղակի աղոթել Արամի համար»,- ասաց քաղաքական վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Ավելի շատ ցանկություններն են մեծ, որպեսզի հայ թեկնածուն հաղթի: Ես չեմ կարող ասել, որովհետև Եվրատեսլիը միշտ լի է լինում անակնկալներով: Ես ինքս առաջին մասնագիտությամբ երաժիշտ լինելով՝ շատ հաճախ զարմանում եմ ոմանց հաջողությունների կամ անհաջողությունների վրա: Այդ է պատճառը, որ միանշանակ չեմ կարող ասել նրա հնարավորությունները հաղթելու: Բայց, իհարկե, կա մեծ ցանկություն,  որ մեր մասնակիցը հաղթի»,- ասաց պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Պատգամավոր Մարգարիտ Եսայանը անձնական համակրանք ունի Արամ MP3-ի նկատմամբ:

«Արամին հաջողություն եմ մաղթում: Եթե բոլորս հավատանք, կլինի: Հաջորդ «Եվրատեսիլը» Հայաստանում է լինելու»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: