տուն Աշխարհ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնապես անցել է աշխատանքի

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնապես անցել է աշխատանքի

292
0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այսօր՝ հունվարի 9-ին, պաշտոնապես աշխատանքի է անցել:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Բելառուսի ներկայացուցիչը նշել է, որ առաջնորդվելու է բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ծառայել իր անդամ պետություններին ու նրանց ժողովուրդներին ավելի արդյունավետորեն:

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից պլանային փոխատեղման կարգով անցել է Բելառուսի ներկայացուցիչ Զասին։ Մինչ այդ ՀԱՊԿ-ը նախագահում էր Հայաստանը: