Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմական խաղի ժամանակ, առանց ուժի կիրառման, պայմանական երկրում լուծել է ճգնաժամային իրավիճակը: Այս մասին լրագրողներին է հայտնել ՀԱՊԿ-ի ղեկավար Նիկոլայ Բորդյուժան:
Գործնական խաղի նպատակն այն է, «ՀԱՊԿ անդամ-երկրներից մեկում հնարավոր է ճգնաժամային իրավիճակ սկսվի: Դա կարող է կապված լինել, օրինակ, ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք փորձում են տարածաշրջանի կայունությունը խաթարել: Այդ իրավիճակից ելնելով՝ մենք միջոցներ ենք ձեռնարկում, որոնք ապահովում են կայուն իրավիճակը տարածաշրջանում»,- պարզաբանել է Բորդյուժան: