տուն Լուրեր Հանցագործություն Ոստիկանության աչքի առաջ

Հանցագործություն Ոստիկանության աչքի առաջ

220
0

Ի գիտություն ՀՀ ոստիկանության. 19.10.2013 թ. 16:00-17:00 սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Երևան-սիթի» սուպերմարկետի հարևանությամբ՝ Բագրատունյաց պողոտայի մայթի վրա ակցիա կատարող «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման մասնակիցների ուղղությամբ հարևան շենքի պատուհանից նետել են ձվեր` կատարելով ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործություն (խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով):

Այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ, սակայն ոչ մի գործողություն չի իրականացվել մեղավորներին հայտնաբերելու համար:

Նախախորհրդարան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here