Կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է:
Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ տեղեկանալու, թե արտակարգ դրության հաստատումից հետո հանցագործությունների աճ կամ նվազում եղե՞լ է: Խնդրել էինք նաև ոստիկանությանը վիճակագրություն տալ: Ի պատասխան, սակայն, ոստիկանությունը տեղեկացնում է. «Ձեր 23.03.2020 թ. հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ հանցագործությունների կարճաժամկետ հաշվառումներ /ըստ օրերի/ ՀՀ
ոստիկանությունում չեն վարվում։
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ տարածքում արձանագրված
հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ տեղեկատվությանը
շահագրգիռ անձինք կարող են հետևել ՀՀ ազգային վիճակագրական
ծառայության §www.armstat.am¦ և ՀՀ ոստիկանության §www.police.am¦
կայքէջերում»: