տուն Լուրեր Հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը․ ԱԻՆ

Հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը․ ԱԻՆ

175
0

ԱԻ նախարարությունը հաղորդում է, որ վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, որն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է:

Ամառվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը կարող էին պայմանավորված լինել բարձր ջերմաստիճանով, հանգստացողների աշխուժությամբ, բացօթյա ժամանցային վայրերի գործունեությամբ: Ներկայում ոչ հրդեհավտանգ իրավիճակում բազմակի անգամ հրդեհվում են անտառամերձ տարածքներ և անտառներ՝ հաճախ մարդու համար դժվարանցանելի տեղամասերում:

Արտակարգ Իրավիճակների նախարարությունն անդառնալի հետևանքներից խուսափելու համար քաղաքացիներին զգոնության կոչ է անում՝ ակնկալելով բոլոր շահագրգիռ մարմինների հասցեական ուշադրությունը: