տուն Քաղաքական «Հանրապետությունը» նիստ կանի Խաժակյանի հայտարարությունից հետո

«Հանրապետությունը» նիստ կանի Խաժակյանի հայտարարությունից հետո

278
0

Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր Araratnews.am-ին տված պարզաբանմամբ, ըստ էության, մեղադրեց խմբակցության մյուս երկու անդամներին՝ Թեհմինա Վարդանյանին եւ Անի Խաչատրյանին, որոնց անձնավորված գնահատականների պատճառով հետին պլան է մղվում քաղաքապետարանի մասին իր փաստարկված քննադատությունը:

Հիշեցնենք՝ երեկ ավագանու նիստում Դավիթ Խաժակյանը հայտարարել էր պաշտոնական կեղծիքի մասին, մեղադրել քաղաքապետին հետին ամսաթվով ստորագրության համար:

Araratnews.am-ը փորձեց մեկնաբանություն լսել «Լույս» խմբակցության «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանից, որը, սակայն, հորդորեց զանգահարել իրեն ժամը 16:00-ից հետո:

Խմբակցության մյուս՝ դարձյալ «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն էլ «Հրապարակին» տեղեկացրել էր՝ բոլոր հարցերին կպատասխանեն կուսակցության նիստից հետո:

Սոնա Դավթյան