տուն Քաղաքական Հայաստան Հանրապետական զորակոչային հանձնաժողովների կազմը կհամալրվի

Հանրապետական զորակոչային հանձնաժողովների կազմը կհամալրվի

249
0

Ձմեռային զորակոչի շրջանակներում ստեղծված հանրապետական զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողովների կազմում նոր ներկայացուցիչներ կներառվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 16-ի նիստի օրակարգում:

Որոշման նախագծով նախատեսվում է հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմում ներառել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին (նախկինում՝ ՀՀ զինվորական կոմիսար),  իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում՝ նյարդաբանի:

Նախագծի ընդունմամբ կապահովվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը: