տուն Հասարակություն Իրավական Հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին սոցաջակցության համար դիմում լրացնել

Հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին սոցաջակցության համար դիմում լրացնել

231
0

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ․

 կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված,

 ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն, հայտարարում է՝

քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։

Դիմումների համար՝ էլ. փոստ (e-mail):  [email protected]
Փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2

Խորհրդատվության համար հեռ.՝ (+374) 10 600 714
Viber  (+374) 33 600 714
WhatsApp  (+374) 33 600 714
Skype (+374) 33 600 714։