տուն Քաղաքական Հանրային մոբիլիզացիայի նոր հնարավորությունը

Հանրային մոբիլիզացիայի նոր հնարավորությունը

324
0

Երեկ Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ հանրության կողմից ստեղծվող, տրանսպորտի հարցերը քննող հանձնաժողովի վերաբերյալ հանրային քննարկում։ Մասնակիցների մեծ մասը ողջունում էր նման հանձնաժողովի ստեղծման գաղափարը՝ համարելով, որ դա ավելի ամուր հիմքերի վրա կդնի ապագա պայքարը։

 

Քննարկմանը մասնակցում էին նաև քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի մի քանի անդամներ, որոնք կասկածի տակ էին դնում ինչպես այդ հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերը, այնպես էլ դրա գործունեությունը։ Եթե սրան գումարում ենք, որ ավագանու երեք խմբակցություններից միայն մեկն է մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, ապա պարզ է դառնում, որ այդ հանձնաժողովը չունի բավարար լեգիտիմություն նման պատասխանատու որոշում կայացնելու համար, ինչը չի կարելի ասել հանրային հանձնաժողովի մասին, որը հավանաբար կընդգրկի հանրության բավական լայն շրջանակներ։

 

Այս պայմաններում, արդեն երկրորդ անգամ, քաղաքապետի և նրան կից գործող հանձնաժողովի որոշումները առ ոչինչ կլինեն հանրության համար։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ դե ֆակտո քաղաքապետ և քաղաքապետարան չկա, և մնում է դա ձևակերպել դե յուրե։ Ի դեպ, նմանատիպ առաջարկներ հնչեցին նաև քննարկման ժամանակ, և այս հարցում քաղաքական տարբեր հոսանքների դիրքորոշումը կարծես մոտ էր։ Ոմանք առաջարկում են ավագանուն անվստահություն հայտնել, ոմանք՝ դնել Տարոն Մարգարյանի պաշտոնանկության հարցը։ Իսկ տրանսպորտի սակագնի թանկացման ֆոնին սա կարող է առաջացնել լայն մոբիլիզացիա, ինչը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ինչպես Տարոն Մարգարյանի, այնպես էլ ամբողջ վարչախմբի համար՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

 

Հայաստանի բնակչության կեսից ավելին ընդգրկող Երևանում ավագանու պաշտոնանկության պահանջը կարող է բերել շղթայական ռեակցիայի, և այդ շղթան Սերժ Սարգսյանի կոկորդից կապելը արդեն տեխնիկայի խնդիր է։ Այնպես որ, Սերժ Սարգսյանը պետք է լավ մտածի՝ պե՞տք է իրականացնել լրագրողների հետ փակ հանդիպմանը հայտարարածը, թե ամեն դեպքում  «խիյարը ճիշտ կջրի, որ թարս չաճի»։

 

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here