տուն Քաղաքական Հայաստան Հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիր կկառուցվի

Հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիր կկառուցվի

237
0

Կառավարությունն ընդունեց Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Սույն կարգով կարգավորվում են Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի (այսուհետ՝ Շենքային համալիր) բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները:

Շահառու դառնալուն կարող են հավակնել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրից չօգտված (բնակարան ձեռք չբերած կամ բնակարանի ձեռք բերման նախնական պայմանագիր չկնքած) և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք (այսուհետ՝ սույն կարգի կիրառման իմաստով՝ ծառայողներ), որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։

Շահառու դառնալուն կարող են հավակնել նաև`

1) Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները,

2) օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք,

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում, շահառու կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները:

Սույն կարգի կիրառման նպատակներով պետության և ծառայողի միջև հարաբերությունների գլխավոր սկզբունքները ծառայողի վճարունակությունը և նրա կողմից ստանձնած պարտավորությունների կատարման պատշաճությունն են: Ընդ որում, հավակնորդների թիվը նախատեսված բնակարանների թվին գերազանցելու դեպքում, սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված հավակնորդներից առաջնահերթությունը տրվում է այն հակավակնորդին, որը կամ որի ամուսինը կամ մինչև 18 տարեկան զավակը չունի սեփականության իրավունքով (բացառությամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող) իրեն պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն):

Սույն որոշման իմաստով ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները:

Ծառայողի համաձայնության դեպքում բնակարանի ձեռք բերման համար գնման ֆինանսավորմանը՝ ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով, կարող են մասնակցել նաև ընտանիքի անդամ չհամարվող անձինք:

Ծառայողին տրամադրված հիփոթեքային վարկի սպասարկման ընթացքում ծառայողի ցանկությամբ Կոմիտեի և գործընկեր ֆինանսական կազմակերպությունների (որոնց ցանկը հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական և կառուցապատողի կողմից սպասարկվող կայքէջերում) համաձայնությամբ համավարկառուն (համավարկառուները) կարող է (կարող են) փոխվել (կամ ավելանալ նոր համավարկառու), եթե շահառուն ցանկանում է բնակարանի ձեռք բերման նպատակով գնման ֆինանսավորման համար իր հետ վարկային պարտավորություններ ստանձնած անձին փոխարինել (կամ համալրել) մեկ այլ անձով:

Որոշման նախագծին ամբողջապես կարող եք ծանոթանալ՝ այստեղ: