«Ո՛չ Իրանի հետ պատերազմին». հենց այս կարգախոսի ներքո հունվարի 9-ին ԱՄՆ-ի հարյուրավոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի բազմամարդ ցույցեր: Հանրահավաքների նախաձեռնողը լիբերալ MoveOn.org քաղաքացիական ակտիվիստական խումբն է:
Ցուցարարները դատապարտել են Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ վարած քաղաքականությունը՝ այն վտանգավոր համարելով երկու ժողովուրդների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար:
Համամերիկյան հանրահավաքները սկսվել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձև ընդունելու ժամանակ: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ՝ սահմանափակվել է Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ հարձակում գործելու իրավունքը: