տուն Քաղաքական Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին

180
0

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին դրական եզրակացություն է տվել կառավարող «Իմ քայլը» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը՝ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստել էր դիմում Սահմանադրական դատարանին՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին։

Սակայն ՀՀ Ազգային ժողովը կարող է ՍԴ դիմելու որոշում կայացնել միայն գաղտնի քվեարկությամբ հարցը քննարկելուց հետո՝ ձայների 3/5 հարաբերակցության դեպքում։ Միեւնույն ժամանակ, վերջնական որոշումն ընդունում է ինքը՝ Սահմանադրական դատարանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here