տուն Քաղաքական Միջազգային Հանկարծամահ է եղել հայտնի կիթառահար Պակո դե Լյուսիան

Հանկարծամահ է եղել հայտնի կիթառահար Պակո դե Լյուսիան

121
0

Paco_de_Lucia_2

Մեքսիկայում 66 տարեկանում մահացել է հանրահայտ կիթառահար Պակո դե Լյուսիան: Այս մասին հաղորդում է El Pais-ը` հղում կատարելով երաժշտի մերձավորներին:

Դե Լյուսիան հանկարծակի իրեն վատ է զգացել Կանկունում իր հանգստի ժամանակ: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Նախնական տեղեկություններով` նրա մոտ սրտի կաթված է եղել: Առաջիկայում երաժշտի մարմինը կտեղափոխվի Իսպանիա, որտեղ Պակո դե Լյուսիան ծնվել և ապրել է:

1947 թվականին Ալխեսիրասեում ծնված երաժիշտը կիթառ է սկսել նվագել 5 տարեկանում, 11-ից հանդես է եկել ֆլամենկոյի տարբեր մրցույթներում: Նոտաները նա սկսել է ուսումնասիրել միայն 44 տարեկանում: Նա համարվում է «նոր ֆլամենկոյի» հիմնադիր: