տուն Լուրեր Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամների հետ

Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամների հետ

213
0

phpThumbԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի և նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխի հետ։
Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել Հայաստանում և մասնավորապես Երևանում իրենց գործունեության ուղղվածությունը, որը հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում նաև հոգեբանական աջակցությունն է։

Ողջունելով հյուրերի առաքելությունը տարածաշրջանում՝  քաղաքապետը շնորհակալություն է  հայտնել նրանց ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում իրականացվող տարբեր միջոցառումների, մարդասիրական իրավունքի և մարդասիրական համընդհանուր սկզբունքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածների ընտանիքների հետ համատեղ մշակված հուշարձան կառուցելու մտահղացումը և դիմել է քաղաքապետին՝ տարածքի տրամադրման հարցով։

<<Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել մարդասիրական համընդհանուր արժեքներին ուղղված ձեր գործունեությանը։ Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ հարցը կքննարկվի, ինչից հետո լավագույն տարբերակները կքննարկենք համատեղ>>,- նշել է Երևանի քաղաքապետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here