Այսօր Բոդրումում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Ղազախստանի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա երկկողմ հարաբերությունների զարգացմամբ:
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ:
Իլհամ Ալիևն իր և իր ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի անդամակցության հարցի շուրջ Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցելու համար: