Անցած շաբաթ հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները: Այս մասին factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Հանդիպել ենք, ամեն ինչ նորմալ է»,- ասաց կրտսեր Քոչարյանը, հավելելով, որ հոր հետ հանդիպել չի կարողանում միայն իր ավագ եղբայրը՝ Սեդրակ Քոչարյանը:
Հարցին, թե ճի՞շտ են մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ իրենք վաճառքի են հանել իրենց անշարժ գույքը, Լևոն Քոչարյանը հերքեց: