Forbes հանրահայտ ամսագիրը հրապարակել է հանգուցյալ հայտնիների ցուցակը, որոնք շարունակում են գումար վաստակել նույնիսկ մահից հետո:
Այն կրկին գլխավորում է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը, որի տարեկան եկամուտը կազմել է 160 մլն դոլար: Մինչդեռ, օրինակ, Մադոնան, ի տարբերություն հանգուցյալ փոփ-արքայի, նույն ժամանակահատվածում վաստակել է ընդամենը 125 մլն դոլար:
2-րդ տեղում է աշխարհահռչակ երգիչ Էլվիս Փրեսլին, որի հետմահու եկամուտը 55 մլն դոլար է: Նրան հաջորդում է կոմիքսների հեղինակ Չարլզ Մոնրո Շուլցը` 37մլն դոլար հետմահու եկամուտով: 4-րդ հորիզոնականում դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորն է, որը մահից հետո վաստակել է 25 մլն դոլար: Հնգյակը եզրափակում է Բոբ Մարլին, որի հետմահու եկամուտը կազմել է 18 մլն դոլար:
Տասնյակում են ընդգրկվել նաև Մերիլին Մոնրոն, Ջոն Լենոնը և Ալբերտ Էյնշտեյնը: