տուն Լուրեր Բլոգ Հանգիստ թողեք Յուրի Վարդանյանին

Հանգիստ թողեք Յուրի Վարդանյանին

350
0

yuriԳեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Յուրի Վարդանյանին շուրջ ստեղծված իրավիճակը տխրեցնում և զարմացնում է ինձ: Այնպիսի տպավորություն է, որ որոշ թերթեր խաչակրաց արշավանք են սկսել Վարդանյանի դեմ՝ որդու ձերբակալության առիթով: Եսո սա տարօրինակ եմ համարում, որովհետև նույն այդ թերթերը այդ եռանդի կեսն էլ չէին օգտագործում՝ Լիսկայի լամուկի ձերբալության վերաբերյալ, իսկ ազատ արձակաման ժամանակ՝ առավել ևս:
Սա աբսուրդ է, աբսուրդ է, որովհետև մի կողմից ունենք Յուրի Վարդանյան, ով անձամբ երբեք չի եղել ոչ մի կրիմինալ պատմությունների կիզակետում, ոչ մեկի ոչ հացն է կտրել, ոչ բախտը և ում ՉԱՓԱՀԱՍ որդին իր կարճ խելքից, թե փչացած մարդ լինելուց ելնելով, փորձել է թմրանյութեր անցակացնել Իրանից: Ի՞նչ խոսք, դա հանցագործություն է և խայտառակություն, բայց ասացեք ինձ խնդրեմ, Վարդանյանն ի՞նչ աներ, հո ինքը չէ՞ր ասել, որ որդին թմրանյութ բերի: Ես էլ չափահաս որդի ունեմ, ում շատ եմ սիրում և շատ եմ ափսոսում, որ նա մեծացել է ու էլ ինձ շատ հարցերում չի լսում, բայց մարդը չափահաս է ու պատասխանատու է իր որոշումների ու քայլերի համար և եթե սխալ անի, ապա պատասխան է տալու ինքը, ոչ թե ես:
Մյուս կողմից ունենք Լիսկա, ով ինչ հարամության մեջ ասես չի մեղադրվում, նույն թմրանյութերից բռնած, սպանություններով վերջացած և ում որդին մարդ էր սպանել և ում բաց թողեցին: Եթե համեմատական եզրեր փնտրելը շարունակենք, ապա հատկանշական է, որ Բուդաղյանի սպանության հաջորդ օրվանից Լիսկան ձեռնամուխ էր եղել ինչ որ հանդիպումներ կազմակերպելուն, իսկ որոշ լկրատվամիջոցներ ակտիվորեն զբաղվում էին նրա ու նրա որդյակի շահերի լոբբինգով, թեև այդ ոչուփուչի եղածն ընդամենը մարզպետ է, իսկ Վարդանյյանը, ով նախարար է, դեռ չեմ տեսել, որ ինչ որ կերպով փորձի արդարացնել իր որդուն, չեմ լսել, որ ինչ որ քայլեր ձեռնարկի, որոպեսզի նրան անմեղ ճանաչեն… առհասարակ, նա իրեն պահում է որդու արարքից խորը հիասթափված ու մեծ ցավ ապրող հոր պես և ազնիվ չէ հիմա բոլոր սլաքները նրա վրա ուղղելը, թողեք թող իր յուղի մեջ տապակվի:
Ակամայից հիշում ես ընկնող եզի ու դանակավորների մասին հայտնի խոսքը, որովհետև ով չալարեց արդեն իր հեղինակավոր կարծիքը հայտնեց այս մասին, սկսված լրատվամիջոցներից, վերջացրած ամեն հարցում իրեն մեծագույն գիտակ համարող ծակ պրոֆեսոր Մութաֆյանով: Բավ է էլի, հանգիստ թողեք մարդուն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here