տուն Լուրեր Հայ-ֆրանսիական հարաբերությունները պետք է զարգանան նաև տնտեսական առումով. Օլանդ

Հայ-ֆրանսիական հարաբերությունները պետք է զարգանան նաև տնտեսական առումով. Օլանդ

169
0

6368_

Երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Երկու երկրների նախագահներն այս պահին հանդես են գալիս մամուլի ասուլիսով: Ֆրանսիայի նախագահն իր բացման խոսքում ասաց.

«Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերը տարիների պատմություն ունեն և դրանք պետք է շարունակվեն նաև տնտեսական առումով: Ֆրանսիայում կա շատ կարևոր հայ համայնք, և այս այցը իրենց համար շատ կարևոր է: Հայաստանում ունենք ֆրանսիական համալսարանը, որը թույլ է տալիս պատրաստել երիտասարդներ, ովքեր կկարողանան աշխատել

Այս այցի ժամանակ հատկապես շեշտեցի, որ պետք է զարգանան հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Մենք պետք է բոլոր ձեռնարկություններին համոզենք, որ Հայաստանում դեռ ձեռնտու պայմաններ կան:

Ինչ վերաբերում է քաղաքական խնդիրներին՝ ես Ադրբեջանում էի երեկ, այսօր Հայաստանում եմ: Ֆրանսիան՝ իբրև Մինսկի խմբի համանախագահ, պետք է անի ամեն ինչ, որպեսզի կոնֆլիկտը լուծվի: Ֆրանսիան պատրաստ է ընդունել երկու երկրների նախագահներին՝ խնդրի քննարկման նպատակով: Ցանկանում եմ նաև, որ Հայաստանը լիովին անդամ լինի ֆրանկոֆոնիայի»:

Ֆրանսիայի նախագահն ասաց նաև, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին կայցելի Հայաստան: