Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմը Թուրքիայի հավաքի շրջանակում տարվա առաջին խաղն է անցկացրել` մրցելով ադրբեջանական «Սաբահ» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Մոսկովյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել ազգությամբ հայ կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Հայ ֆուտբոլիստը երկրորդ կեսում է դուրս եկել դաշտ ու միանգամից գոլի հեղինակ է դարձել` առաջ մղելով մոսկովյան թիմին (2:1), սակայն ավելի ադրբեջանական թիմի ֆուտբոլիստները ևս մեկ գոլ են խփել ու հավասարեցրել հաշիվը:
18-ամյա Ստեփան Հովհաննիսյանն ընթացիկ մրցաշրջանում «Սպարտակի» երիտասարդական թիմի կազմում 6 գոլի հեղինակ է դարձել: