տուն Տնտեսական Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը կհետաձգվի

Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը կհետաձգվի

133
0

RA Government session

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Այս մասին ասվում է Տարածքային կառավարման նախարարության հաղորդագրությունում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը Քուվեյթի նոր կառավարության անունից երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը:

Նա տեղեկացրել է, որ կառավարության փոփոխության հետ կապված` քուվեյթյան կողմն առաջարկում է որոշակի ժամկետով հետաձգել միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը: Միաժամանակ ընդգծվել է այս տարվա ընթացքում նիստի անցկացման անհրաժեշտությունը, ինչը կարեւոր համարվեց երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ նախանշված ծրագրերի իրականացման տեսակետից:

Փոխվարչապետն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քուվեյթի նոր կառավարության հետ կշարունակվի եւ կընդլայնվի վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը, եւ նախանշված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը կյանքի կկոչվեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here