տուն Հասարակություն Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ)

Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ)

169
0

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում անտառածածկ տարածք է այրվում:

Երեկվա դրությամբ՝ մոտ 500 հա տարածքում առկա են եղել ծխացող օջախներ (կոճղեր և ճյուղեր): Ժամը 16:05-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: