տուն New Year News Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի բացառիկ հարցազրույցը Araratnews.am-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի բացառիկ հարցազրույցը Araratnews.am-ին

597
0

Արթուր Աբրահամ անուն-ազգանունը ոսկե տառերով է գրված համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ. Գերմանիայում ապրող տիտղոսակիր մարզիկը բարձր է պահել ինչպես այդ երկրի, այնպես էլ Հայաստանի մարզական պատիվը: Նրա հաղթանակներով հիացել են ամբողջ աշխարհի մարզասերները: Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը Արթուր Աբրահամի համար և ի՞նչ տոնական մաղթանք է հղում հռչակավոր բռնցքամարտիկը: Այս ու այլ հարցերին Araratnews.am-ի խնդրանքով պատասխանեց Արթուր Աբրահամը:


Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Ամանորը. կա՞ հատուկ ավանդույթ այն նշելու:

Ամանորի խորհուրդը մեծ է բոլորիս համար, ընտանեկան գեղեցիկ, լուսավոր, բարի տոն է, երազանքների ու բարի ցանկությունների լավ հնարավորություն է… Ամանորը նշում եմ ընտանեկան միջավայրում, ինչպես ընդունված է հայկական ընտանիքներում, այս տարի կնշեմ Բեռլինում:

Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք Ձեր մանկության տարիների՝ Սուրբ Ծննդյան տոների հետ կապված:

Հետաքրքիր դեպքերը շատ են, հիշում եմ, որ Ձմեռ պապը գալիս էր, ասում էր՝ մինչև չերգեք ու չարտասանեք, նվեր չեմ տա, մենք էլ ոգևորված երգում և արտասանում էինք և գոհ-գոհ վայելում Ձմեռ պապի նվերները:

Բազմաթիվ երկրներում եք եղել, երկար տարիներ բնակվել Գերմանիայում, այդուհանդերձ, Նոր Տարին նշելու ո՞ր երկրի սովորությունն է Ձեզ համար նախընտրելի:

Իհարկե՛ հայկական. տոնական սեղաններ, մաղթանքներ, հյուրընկալություններ…

Սիրում եք նվերներ տա՞լ, թե՞ ստանալ: Կամ միգուցե երկո՞ւսն էլ:

Ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ:

Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենալավ նվերը:

Իմ երեխաները և աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսները:

Ի՞նչ կմաղթեք հայ ազգին:

Խաղաղություն, առողջություն, բարօրություն: Թող 2020 թվականը իրականություն դարձնի յուրաքանչյուր հայ ընտանիքի նվաիրական երազանքները…

զրուցեց Արա Ալոյանը