տուն Աշխարհ Հայ, ում դասագրքերով Ռուսաստանում երկրաչափություն են դասավանդում

Հայ, ում դասագրքերով Ռուսաստանում երկրաչափություն են դասավանդում

425
0

Խորհրդային հայտնի գիտնական և մաթեմատիկոս, բազմաթիվ դպրոցական դասագրքերի և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ Լևոն Աթանասյանը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ՀՀ մայրաքաղաք Երևանում: Այս մասին հաղորդում է rusarminfo-ն:

Լևոն Աթանասյանի հայրը ՝ Սերգեյ Անդրեյևիչը, դասավանդում էր մաթեմատիկա Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտում, իսկ նրա մայրը՝ Ելենա Բագրատովնան, քաղաքային դպրոցում դասավանդում էր ռուսաց լեզու և գրականություն:

Երիտասարդ տարիքում Լևոնը հորեղբոր հետ Մոսկվա է տեղափոխվում: 1939-ին ընդունվում է Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտ: Մաթեմատիկական բարձր ընդունակությունների շնորհիվ տեղափոխվում է Մոսկվայի արդյունաբերական-մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի երրորդ կուրս:

1946 թվականիան, զորացրվելուց հետո, Լևոն Աթանասյանը ընդունվում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի երկրաչափության բաժնի ասպիրանտուրա, որտեղ պաշտպանում է իր դիսերտացիան:

Աթանասյանը մնացել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի երկրաչափության բաժնում ՝ որպես ավագ դասախոս, այնուհետև, որպես մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ուղարկվել է Կալուգայի պետական մանկավարժական ուսուցիչների ինստիտուտ:

1988-ի Համամիութենական մրցույթում Լևոն Աթանեսյանի 7-9 և 10-11 դասարանների համար գրված դասագրքերը «Երկրաչափության» անվանակարգում ճանաչվել են լավագույնը:

Ընդհանուր առմամբ, մաթեմատիկոսը գրել է ավելի քան 70 գիտական ձեռնարկ, դարձել է շուրջ 50 դասագրքերի և ձեռնարկների հեղինակ և համահեղինակ: Այդ դասագրքերով Ռուսաստանի դպրոցներում դեռևս երկրաչափություն են դասավանդում:

Լևոն Աթանասյանը մահացել է 1998 թվականի հուլիսի 5-ին, Մոսկվայում:

Լևոն Աթանեսյանը