Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Բրոնշտեյնի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր։ Նրանք մեկ միավորով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Բահադուր Ջոբավայից (Վրաստան)։ Այս մասին հայտնում է «Շախմատային Հայաստանը»։
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանն ունեն 4,5-ական միավոր։