Ռուսական Газета.RU թերթը հրապարակեց «Վատ և լավ տղաներ. ինչպե՞ս են հմայում MMA-ի մարտիկները» նյութը, որը խառը մարտարվեստի առավել գրավիչ մարտիկների մասին է:
Հրապարակման համաձայն, UFC-ի ամերիկացի մարտիկ Էդմեն Շահբազյանը նույնպես ընդգրկվել է MMA-ի «գեղեցիկների» լավագույն տասնյակում:
«Սպորտային հաջողությունները հեռու են այն ամենից, ինչը գրավում է երկրպագուներին: Իր արտասովոր արտաքնի համար Էդմենը պարտական է հայկական ծագմանը: Փաստորեն, այս փաստի շնորհիվ Շահբազյանն ունի հսկայական ռուսախոս և հայ երկրպագուներ»,- գրում է պարբերականը:
Հեղինակները նշում են, որ Շահբազյանը ժառանգել է հայերի հնագույն տիպը՝ բաց աչքեր, բաց շագանակագույն (կարմիր) մազեր և գունատ մաշկ:
Ռուսական թերթը նաև անդրադարձել է Էդմեն Շահբազյանի մարտական նվաճումներին: