«Երկու օր առաջ,ընկերոջս հետ զրուցում էինք,ինչպես միշտ,հայ ժողովրդի մասին:Ընկերս այսպիսի մի պատմություն պատմեց,որը բնութագրում է հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգը: Մի անգամ-պատմում է ընկերս- մի հայ իշխան իր մոտ է կանչում,ժամանակի իմաստուններից մեկին ու հանձնարարում գրել իր իշխանության տակ ապրող հիմարների անունները:Երբ իմաստունը, հիմարների ցուցակը կազմած,գալիս է իշխանի մոտ,վերջինս տեսնում է,որ ցուցակում առաջինը իր անունն է գրված:Իշխանը բարկացած հարցնում է,թե ինչու? է իր անունը նույնպես գրված հիմարների ցուցակում,որին իմաստունը պատասխանում է.-Մի քանի օր առաջ,դու պարտքով ահագին ոսկի տվեցիր քո ծանոթ վաճառականին,դա հիմարություն էր,քանի որ վաճառականը ոսկին չի վերադարձնի: Իշխանը հարցնում է.-իսկ եթե վերադարձնի?: Իմաստունը պատասխանում է.-Այդ դեպքում քո անունը կջնջեմ հիմարների ցուցակից և կավելացնեմ այնտեղ վաճառականի անունը: Ընկերս մինչ ուրախ-ուրախ պատմում էր,հիշեցի մյուս ընկերոջս պատմածը,որը վերաբերում էր արաբական ժողովրդին և ստեղծվել էր դարեր առաջ,երբ արաբական խալիֆայությունը իր քաղաքակրթական ծաղկման փուլում էր:Այս մյուս ընկերս պատմել էր,թե արաբական մի քաղաքում ապրում էր մի մարդ,ով այդ կողմերի ամենահարուստն ու ազդեցիկն էր ժողովրդի մեջ:Այդ նույն քաղաքում ապրում էր մի զորական,ով այնքան էլ հարուստ չէր,բայց քաղաքում ամենալավ նժույգն իրեն էր պատկանում:ՈՒրեմն,էս մեծահարուստը,ցանկանալով տիրանալ այդ լավագույն նժույգին,շատ մեծ գին է առաջարկում տիրոջը,բայց զորականը հրաժարվում է ձին վաճառել:Մեծահարուստը որոշում է ամեն գնով տիրանալ ձիուն և իր մոտ է կանչում տարբեր մարդկանց,ասելով,թե ով բերի իրեն այդ նժույգը,նրա քաշով մեկ ոսկի կստանա: Օրերից մի օր,քաղաքից դուրս,զորականը ձիով անցնելիս,տեսնում է,որ մի հոգի անօգնական ընկած է ճամփին ու տնքում է:Զորականը իջնում է ձիուց,հիվանդին բարձրացնում,դնում թամբին,սանձը տալիս ձեռքը,որ հիվանդին քաղաք տանի:Էս հիվանդը ձին արագ քշելով,քիչ հեռվում կանգնում է ու բղավում. ԵՍ ՀԻՎԱՆԴ ՉԷԻ,ԽԱԲԵՑԻ ՔԵԶ ՀԻՎԱՆԴ ՁԵՎԱՆԱԼՈՎ ՈՒ ՁԻՆ ԽԼԵՑԻ,ԻՍԿ ՄԵՐ ՕՐԵՆՔՈՎ,ԵԹԵ ՍԱՆՁԸ ՏՎԵԼ ԵՍ ԻՆՁ,ՈՒՐԵՄՆ ՁԻՆ ԻՄՆ Է:ՈՒ ՁԻՆ ՊԻՏԻ ՎԱՃԱՌԵՄ ՔԱՂԱՔԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻՆ: Սա լսելով,զորականը տխրում է,բայց հանգիստ պատասխանում. -ԼԱՎ,ՄԵՐ ՕՐԵՆՔՈՎ ՁԻՆ ՔԵԶ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ,ԲԱՅՑ ՄԻ ԽՆԴՐԱՆՔ ՈՒՆԵՄ:ԵԹԵ ՀԱՐՑՆԵՆ,ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՍ ՏԻՐԱՑԵԼ ՁԻՈՒՆ,ՉԱՍԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ,ԽԱԲԻ:ԱՍԱ ԳՆԵԼ ԵՍ,ԱՍԱ ԻՆՁ ԾԵԾԵԼ ԿԱՄ ՎԱԽԵՑՐԵԼ ԵՍ,ՄԻԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՍԵՍ: Խաբեբան զարմացած հարցնում է.-ԻՆՉՈՒ?: Զորականը պատասխանում է. -ԵԹԵ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵՍ,ԱՅԼԵՎՍ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՆԳՆԻ,ՕԳՆԵԼՈՒ ՀԻՎԱՆԴ ՈՒ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ:ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅԼԵՎՍ ՄԻՄՅԱՆՑ ՉԻ ՎՍՏԱՀԻ:ԻՍԿ ՈՉ ՄԻ ՆԺՈՒՅԳ ՉԱՐԺԵ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻՆ: Այս լսելով,խաբեբան իջնում է ձիուց ու սանձը վերադարձնում զորականին: ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ՏԱՐԲԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐ,ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՀՍԿԱՅԱԾԱՎԱԼ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՐԵՐՈՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ(մինչ այժմ) ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»:
Շանթ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից