տուն Քաղաքական «Հայ-թուրքական փակ սահմանը միայն Հայաստանի ու Թուրքիայի խնդիրը չէ». քաղաքագետ

«Հայ-թուրքական փակ սահմանը միայն Հայաստանի ու Թուրքիայի խնդիրը չէ». քաղաքագետ

403
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

AraratNews.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ՝ մեկնաբանելու վարչապետի ելույթը, թե ինչ մեսիջներ էր այն պարունակում։ Սարգսյանի ակնկալիքներով, Փաշինյանն իր ելույթում ավելի շատ պետք է անդրադառնար արտաքին քաղաքականության օրակարգին. «Ես կցանկանայի, որ նա ավելի մանրամասն խոսեր թե՛ Թուրքիայից, թե՛ Հայաստանի տեսլականից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող բանակցային գործընթացից։ Ավելի շատ արտաքին խնդիրներին անդրադառնար, ոչ թե ներքաղաքական գործընթացներին, որովհետև ՄԱԿ-ում ունկնդիրը միջազգային հանրությունն է, այլ ոչ թե հայ ժողովուրդը: Բայց, ամեն դեպքում, հասկանում եմ, որ սա վարչապետի որոշելիքն է»: Սարգսյանի խոսքերով, միջազգային հանրությունն ակնկալում է լսել իրեն հուզող հարցերի պատասխանները, օրինակ՝ «Արցախը բանակցային գործընթացի մասնակի՞ց է», թե՞ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Նա ընդգծեց, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոփոխության չի ենթարկվել, և որ հայ-թուրքական փակ սահմանը միայն Հայաստանի ու Թուրքիայի խնդիրը չէ, սա նաև ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի փակ սահմանն է:

Ըստ քաղաքագետի՝ պետք է անդրադարձ կատարվեր դեպի ծով ելք չունեցող երկրի շրջափակման խնդրին, ինչպես նաև Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի դրույթների խախտմանը: Եվ ընդհանրապես՝ փակ սահմաններ այսօր Եվրոպայում չկան:

Սակայն Սարգսյանը կարևորեց վարչապետի և Կալիֆոռնիայի նահանգապետի ունեցած հանդիպումը՝ նշելով, որ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցը կրում էր նաև համայնքային բնույթ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here